Մի շարք
երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին՝ առաջիկա օրերին հեռանալ Լիբանանից։ Մեծ Բրիտանիայի
ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան և այնտեղ գտնվողներին կոր է արել
լքել երկիրը։ Նախօրեին նման կոչ արել էր նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Իրենց քաղաքացիներին նման կոչեր են արել նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան, Բելգիան, Հոլանդիան,
Սաուդյան Արաբիան, ՌԴ-ն Քուվեյթը, ԱՄԷ-ն։