
Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը․ լրատվականներ
Իսրայելի իշխանությունները դիտարկում են Իրանից սպասվող հարձակմանը արձագանքելու տարբեր տարբերակները, այդ թվում՝ կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը․ գրում է Ynet պորտալը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
«Առաջին անգամ վարչապետը և նրա անվտանգության աշխատակիցները քննարկել են հնարավոր կանխարգելիչ հարվածի հարցը»,- ասված է հրապարակման մեջ:
Այնուամենայնիվ, պորտալը նշում է, դրա համար Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պետք է ունենան անհրաժեշտ հետախուզական տվյալներն Իրանի հարձակման ծրագրի վերաբերյալ: