
ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջք է կատարել գոլֆի դաշտում
Կալիֆոռնիայում վայրէջքի տարօրինակ դեպք է գրանցվել: Թեթև շարժիչով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սակրամենտո քաղաքի գոլֆի դաշտերից մեկում։
Մոտ 120 մետր բարձրության վրա ինքնաթիռի շարժիչը կանգ է առել, արգելակելուց հետո այն դուրս է եկել դաշտից և կանգ առել հուշանվերների խանութի մոտ:
Հաղորդվում է, որ օդաչուն ձեռքի կտրվածք է ստացել և փոքր-ինչ վախեցել։