14 Նոյ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրիտանիայում ցուցարարները հարձակվել են այն հյուրանոցների վրա, որտեղ ապաստանել են ներգաղթյալները

Բրիտանիայում ցուցարարները հարձակվել են այն հյուրանոցների վրա, որտեղ ապաստանել են ներգաղթյալները

Կիրակի ցուցարարները ներխուժել են հյուրանոցներ, որտեղ ապրում էին հյուսիսային Անգլիայում ապաստան գտած միգրանտները․ գրում է CNN-ը։

Անկարգությունների պատճառ է դարձել շաբաթվա սկզբին Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտ քաղաքում երեք երեխաների դանակահարությունը: Ինչպես հաղորդում է CNN-ը, ներգաղթյալների դեմ դժգոհությունները մոբիլիզացնելու նպատակով ծայրահեղ աջերը ապատեղեկատվության ալիք են բարձրացրել՝ պնդելով, որ երեխաներին սպանողը ներգաղթյալ է եղել։ Ոստիկանությունը, սակայն, հայտնում է, որ կասկածյալը ծնվել է Բրիտանիայում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է հանգստայն օրերին տեղի ունեցած բռնի ցույցերը, որոնց ընթացքում առնվազն 147 մարդ է ձերբակալվել։ Բռնության մեջ ներգրավվածները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, զգուշացրել է նա։

«Այս երկրում մարդիկ ապահով ապրելու իրավունք ունեն, և, այնուամենայնիվ, մենք ականատես եղանք մուսուլմանական համայնքների թիրախավորման, մզկիթների, այլ փոքրամասնությունների համայնքների վրա հարձակումների, փողոցներում նացիստական բացականչությունների, ոստիկանության վրա հարձակումների, ռասիստական ​​հռետորաբանության ու բռնության: Այնպես որ, ո՛չ, ես չեմ խուսափի իրերն անվանել իրենց անուններով՝ ծայրահեղ աջերի ավազակություն», – ասել է Սթարմերը։