28 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Հայաստանում կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը

ԵՄ-ն Հայաստանում կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը

TACC-ի փոխանցմամբ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, թե
Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում ՝ ի պատասխան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության սպառնալիքների։

«Մենք Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության
և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Դա շատ լուրջ էր։ Մեր առաքելությունը
կարող է մեծանալ։ Սա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով
լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտահոգություններ ունի, որ Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի ռազմական գործողություններին ԵՄ թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է
մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա։

ԵՄ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել
Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես աջակցել Հայաստանի
կայունությանը՝ ֆինանսական, անվտանգության, ժողովրդավարության ոլորտներում»,- հավելել
է նա: