
Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել, երկիրը ժամանակավոր կառավարություն կունենա
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել․ հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Prothom Alo Daily-ն հայտնել էր, որ Հասինան ռազմական ուղղաթիռով թռել է Հնդկաստան։ Նա և իր քույրը լքել են իրենց բնակավայրը Դաքքայում՝ ապաստան գտնելու ավելի ապահով վայրում: News18 հեռուստաալիքի տվյալներով՝ Հասինան թռել է Ֆինլանդիա։
Հիշեցնենք, որ մի քանի օր է Բանգլադեշում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ են, որոնց ընթացքում մահացել է ավելի քան 300 մարդ։
Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ վարչապետի հրաժարականից հետո երկիրը ժամանակավոր կառավարություն կունենա: