Իսրայելը կոչ է արել Եգիպտոսում և Հորդանանում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս
արագ լքել նշված պետությունները և խուսափել այդ ուղղություններով ճանապարհորդություններից,
իսկ Մարոկկո մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել չմեկնել Մարոկկո, եթե չկա խիստ անհրաժեշտություն։
Այս մասին հաղորդել է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած
հաղորդագրությանը։
«Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) բարձրացնում է սպառնալքի
մակարդակը մինչև 4-ի Եգիպտոսի (այդ թվում՝ Սինայի թերակղզու) և Հորդանանի համար և խորհուրդ
է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս
շուտ լքեն դրանց տարածքները», – ասված է հաղորդագրության մեջ: Ինչ վերաբերում է Մարոկկոյին,
ապա այս դեպքում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է 3-ի, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին
խորհուրդ չի տրվում առանց լուրջ անհրաժեշտության մեկնել այդ երկիր։