
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը այսուհետ կներկայացնի Հայաստանը
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այլևս Հայաստանի ներկայացուցիչ է․լուրը պաշտոնապես հաստատել է Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։
ՌԴ Պյատիգորսկ քաղաքում ծնված Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի թարմացումից հետո պահպանել է 58-րդ տեղը։ Նա շուրջ 3 տարի է բնակվում է Բարսելոնայում և մինչ այս ներկայացնում էր Ռուսաստանը։
Ավանեսյանը նախորդ շաբաթ առաջին անգամ հասել էր WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Ռումինիայի Յաշ քաղաքում կայացած մրցաշարի վճռորոշ մրցախաղը հայ թենիսիստուհին վնասվածքի պատճառով անավարտ թողեց և 7-5, 5-7, 0-4 հաշվով զիջեց 17-ամյա Միրա Անդրեևային (Ռուսաստան, 23-րդ ռակետ)։