24 Նոյ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի առաջին մեդալը, Ջոկովիչի չեմպիոնությունը․ օլիմպիական անցուդարձը՝ ամփոփ

Հայաստանի առաջին մեդալը, Ջոկովիչի չեմպիոնությունը․ օլիմպիական անցուդարձը՝ ամփոփ

Օգոստոսի 4-ը Փարիզում ընթացքի մեջ գտնվող 33-րդ ամառային օլիմպիական խաղերի 9-րդ օրն էր, որը խիստ հագեցած ստացվեց։

Նախ․ Հայաստանը նվաճեց առաջին մեդալը այս օլիմպիական խաղերում․ մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակչում մեր մարզիկ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ փոխչեմպիոն։

Օրվա կենտրոնական իրադարձությունը թենիսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչն էր․ ու կրկին հանդիպել էին փորձն ու երիտասարդությունը՝ թենիսի լեգենդ 37-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում հանդիպեց իր վերջին տարիների գլխավոր մրցակցին՝ 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասին։ Բավականին բարդ պայքարում ավելի փորձառու Ջոկովիչը երկու սեթում հաղթելով 7:6, 7:6 հաշվով՝ կարիերայում առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն ու նվաճեց կարիերայի հնարավոր բոլոր տիտղոսները։

Օլիմպիական մյուս լուրերը՝ ռեպորտաժում։