Օգոստոսի 4-ին Փարիզում ընթացքի մեջ գտնվող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը․ մարմնավարզության հենացատկի վարժության եզրափակչում մեր մարզիկ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը էլ ավելի բարելավեց նախորդ օլիմպիադայում իր գրանցած արդյունքը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն։ Մեր մարզիկը փայլուն կատարեց իր երկու ցատկերն էլ և արժանացավ արծաթե մեդալի։