Օգոստոսի 5-ին 50-ամյակն է նշում հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ավագ, ներկայումս Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
Բերեզովսկին բացի Հայաստանի հավաքականից, հայտնի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «Դինամոյի» կազմում իր ելույթներով։
Ռոմանը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 5-ին՝ Երևանում, ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում։
Ռոման Բերեզովսկին Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է:
1997 թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998 թ.՝ դարձել Ռուսաստանի գավաթակիր։
Կարիերայի ընթացքում հետ մղած 11-մետրանոցների քանակով (հետ է մղել 14-ը)՝ խորհրդային և հետխորհրդային ֆուտբոլի ընդհանուր պատմության մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը (առաջին հորիզոնականում է Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը) և առաջ է անցել նույնիսկ ֆուտբոլի պատմության ոսկե գնդակի միակ դափնեկիր դարպասապահ Լև Յաշինից։
2011 թվականի Բերեզովսկին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: