27 Փտր
2025
-5° c ԵՐԵՎԱՆ
-13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոգևորված եմ  իմ նախնիների հայրենիքի համար խաղալու առիթով․ Էլինա Ավանեսյան

Ոգևորված եմ իմ նախնիների հայրենիքի համար խաղալու առիթով․ Էլինա Ավանեսյան

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը ինսթագրամյան գրառմամբ հաստատել է, որ այսուհետ ներկայացնելու է Հայաստանը․

«Պատիվ ունեմ հայտարարելու, որ ստացել եմ  Հայաստանի քաղաքացիությունը և հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը՝ սկսած երկուշաբթի օրը մեկնարկող Cincinnati Open մրցաշարից։  Ես ոգևորված եմ իմ  նախնիների հայրենիքի համար խաղալու առիթով: Շնորհակալություն բոլորին ձեր անմնացորդ աջակցության համար»,- գրել է Ավանեսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այլևս Հայաստանի ներկայացուցիչ է․լուրը պաշտոնապես հաստատել է Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։