
Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է
Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից մեկ օր անց․ գրում է Reuters գործակալությունը։
Ուսանող ցուցարարների առաջնորդները խորհրդարանի ցրման համար վերջնաժամկետ էին տվել մինչև օգոստոսի 6-ին տեղի ժամանակով ժամը 15։00-ն։ Նրանք նախազգուշացրել էին, որ «խիստ ծրագիր» կսկսվի, եթե մինչև նշված վերջնաժամկետը խորհրդարանը չցրվի։
Ըստ New Age պարբերականի՝ մայրաքաղաք Դաքայում պետական պաշտոնյաները խուճապի մեջ լքում են աշխատավայրերը՝ վախենալով իրենց անվտանգության համար։