
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.32-ին, էպիկենտրոնը գտնվել է Քոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը 5 կիլոմետր խորության վրա է եղել։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։