«Կառուցողական» Ալիևի նկրտումները ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ չեն դադարում։ Այս անգամ բռնապետը հայտարարել է՝ Զանգեզուր կգանք ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով։ Փորձագետների համոզմամբ՝ առաջիկայում ռազմական գործողություններն անխուսափելի են, և Ադրբեջանը դա չի թաքցնում։ Այդ մասին են վկայում նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Նախիջևանում։ Ադրբեջանագետ Արամ Փոլադյանն ասում է, որ պնդումը, թե ձմռանը թշնամին չի հարձակվի, սխալ է։