18 Ապր
2025
7.2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում Էկոակտիվիստները ներխուժել են Մեսսիի տուն և ներկ են լցրել այգում

Իսպանիայում Էկոակտիվիստները ներխուժել են Մեսսիի տուն և ներկ են լցրել այգում

Futuro Vegetal climate էկոակտիվիստների խումբը ներխուժել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իբիցայում գտնվող առանձնատուն և վանդալիզմի ենթարկել այն․գրում է Mirror պարբերականը։

Նրանք Մեսսիի տան հետնամասի այգին կարմիր, սպիտակ և սև են ներկել։

«Օգնեք մոլորակին, կերեք հարուստներին, ոչնչացրեք ոստիկանությանը» կարգախոսը որդեգրած խումբը հայտարարել է, որ Մեսսիի առանձնատունն ապօրինի կառույց է, որը ֆուտբոլիստը ձեռք է բերել 11 մլն եվրոյով: Ըստ խմբի՝ ամենահարուստ բնակչության 1%-ը պատասխանատու է ածխաթթու գազի արտանետումների քանակի համար այնքան, որքան ամենաաղքատ բնակչության երկու երրորդը։

Խմբի անդամները նաև նշել են, որ խնդիրը սոցիալական անհավասարության մեջ է, ինչը, ըստ նրանց, խոչընդոտում է լուծել գլոբալ տաքացման հետ կապված խնդիրները։

«Մենք պետք է արմատապես փոխենք համակարգը՝ կլիմայական ճգնաժամին դիմակայելու համար»,- հավելել են էկոակտիվիստները։

Ռազմագերիներ