25 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարսի անցակետն աշխատում է մաքսիմալ թողունակությամբ, բայց 1000 հայկական բեռնատար սպասում է իր հերթին

Լարսի անցակետն աշխատում է մաքսիմալ թողունակությամբ, բայց 1000 հայկական բեռնատար սպասում է իր հերթին

Ռուսական կողմից Լարսի անցակետում սպասող մոտ 1000 հայկական բեռնատար կա․ այս մասին ABC Media-ի  հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Նրա խոսքով, էլեկտրոնային հերթում մոտ 4500 մեքենա կա գրանցված:

«Թեթև մարդատար մեքենաների մեծ կուտակում կա նաև ռուսական կողմում, պատճառը տուրիստական սեզոնն է, որ Ռուսաստանից վրաստան գնացող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է և ռուսական ու վրացական անցակետերը չեն հասցնում սպասարկել ամբողջ հոսքը»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով, անցակետում աշխատում են մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ, բայց դա այս պահին բավական չի:

Ինչ վերաբերում է Վրաստանից Ռուսական անցակետին, այնտեղ որպես այդպիսին կուտակումներ չկան:

«Օրվա տարբեր ժամերին կարող են ինչ-որ փոքր կուտակումներ առաջանալ, կապված, որ Ռուսաստանից Վրաստան ընկած չեզոք գոտում շատ հաճախ խցանումներ են առաջանում, քանի որ ճանապարհը շատ նեղ է և եթե մեքենան գալիս է հանդիպակաց ուղղությամբ,ապա դա ինքնին խցանման պատճառ է դառնում»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ներկրողներին,  ապա շուտ փչացող մթերքների բեռնատարները և գազատար մեքենաներն ունեցել են առավելություն մյու ս բեռնատարների հանդեպ և այդ մեքենաները հերթից ավելի շուտ են բաց թողնվում, որպեսզի այլ խնդիրներ չառաջանան:

«Այս պահին ճիշտ է, մաքսակետերը ծանրաբեռնված են, բայց աշխատում են մաքսիմալ թողունակությամբ: Մեքենաները թողնվում են նախկին ծավալով, ուղղակի դրանց քանակը շատ է, այլ խնդիր՝ չկա»,-ասաց Հակոբյանը: