Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 12 խաղաղ բնակիչ է զոհվել
Ավելի քան տասը խաղաղ բնակիչ է զոհվել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածի կենտրոնական Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով․գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Գազայի հատվածի բժշկական ծառայություններում իր աղբյուրին։
«Իսրայելցիների կողմից Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով 12 մահացած, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են Ալ Աուդա հիվանդանոց, որը գտնվում է Նուսեյրաթ ճամբարում», – ասել է աղբյուրը։
Վերջինս հավելել է, որ վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Դեյր ալ Բալահ քաղաքի «Ալ Աքսա նահատակների» հիվանդանոց՝ ընդգծելով, որ, չնայած բժշկական սահմանափակ հնարավորություններին և դեղերի սղությանը, հիվանդանոցի անձնակազմը շարունակում է բուժօգնություն ցուցաբերել իսրայելական հարվածներից տուժած մեծ թվով մարդկանց։