
Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչները կհանդիպեն՝ զինադադարի հարցը քննարկելու համար
Իսրայելը օգոստոսի 15-ին բանակցողներ կուղարկի Գազայի հատվածում հրադադար հաստատելու համար հանդիպման համար․ տեղեկացրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։
«ԱՄՆ-ի և միջնորդների առաջարկով՝ Իսրայելը օգոստոսի 15-ին խումբ կուղարկի բանակցությունների՝ համաձայնեցնելու համաձայնագրի կատարման մանրամասները, սակայն բանակցությունների վայրը դեռ հայտնի չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ էին արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։