
Փարիզ-2024. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 7-րդ տեղը
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դուրս եկավ մրցահարթակ Փարիզ-2024-ում։ 89 կգ քաշային կարգում Կարապետյանը նախ պոկեց 170 կգ, այնուհետ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը (երկամարտում`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը կոլումբացի Լոպես Յասոնն է, իսկ եռյակը եզրափակեց Իտալիացի Անտոնիո Պիցոլատոն։