
ԱՄՆ-ն Կիևին ևս 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
ԱՄՆ-ն Կիևին կփոխանցի ևս 125 մլն դոլարի ռազմական օգնություն․ տեղեկացնում է Սպիտակ տունը։
«ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին՝ Stinger հրթիռներ, հրետանու համար զինամթերք և զրահաբաճկոնային համակարգեր», – հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: