17 Ապր
2025
11.4° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում զերծ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից. Զախարովա

Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում զերծ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից. Զախարովա

Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից և զգուշացնում է, որ ողբերգությունները, ինչպիսին է Գազայի Էտ-Թաբիին դպրոցի վրա հարձակումը, խաթարում են շուտափույթ հրադադարի հասնելու և ռազմագերիների փոխանակման ջանքերը․ այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի տելեգրամյան ալիքում։

«Հարձական պահին այնտեղ ավելի քան երկու հազար փախստական ​​է եղել, ըստ պաղեստինյան աղբյուրների, այս հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են և շատերը գտնվում են ավերված շենքի փլատակների տակ։ Զոհվածների թվում կանայք  և երեխաներ կան։ Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին», – ընդգծել է Զախարովան։

Ռազմագերիներ