Գորիսում այսօր հայ-իրանական մշակութային փառատոն կանցկացվի
Սիրելի՛ հայրենակիցներ և հյուրեր, սիրով hրավիրում ենք Ձեզ մասնակցելու բացառիկ իրադարձության՝ «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Գորիսում․հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Սպասվում է՝
- Հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ներկայացում
- Հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ
- Ավանդական գորգերի ցուցադրություն երկու մշակույթներից, երաժշտական խմբերի կատարումներ
- Արցախյան մշակութային խմբերի ելույթներ՝ Արցախի պարի պետական համույթի, «Մենք ենք մեր սարեր», «Այաների» համույթների մասնակցոիթյան։
- «Մատուռ» երգչախումբ
- Գորիսի մշակութային հաստատությունների բազմաժանր ներկայացումներ:
Միացե՛ք մեզ այս յուրահատուկ տոնակատարությանը, որը կամրապնդի մշակութային կապերը և կստեղծի նոր կամուրջներ:
Փառատոնի մեկնարկը՝ ժամը 17:00-ին. վայրը՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ:
Եկե՛ք միասին բացահայտենք հայկական և իրանական մշակութային ժառանգությունը:
Սպասում ենք Ձեզ Գորիսում՝ այս եզակի մշակութային հանդիպմանը»,- ասվում է համայնքապեարանի հաղորդագրության մեջ։