16 Նոյ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սառնաղբյուրում սպանված երեխաները դպրոցում են եղել, Գետավանում ևս խաղաղ բնակիչներ են զոհվել ու գերեվարվել․ Արման Թաթոյան

Սառնաղբյուրում սպանված երեխաները դպրոցում են եղել, Գետավանում ևս խաղաղ բնակիչներ են զոհվել ու գերեվարվել․ Արման Թաթոյան

Ասկերանի Սառնաղբյուր գյուղում  5 քաղաքացիական անձ է սպանվել,
նրանցից 3-ը դպրոցականներ են եղել, որոնք այդ պահին դպրոցում են եղել․
մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնդրամի ղեկավար Արման
Թաթոյանը։

Նա նշել է, որ երեխաներից երկուսը մեկ ընտանիքից էին՝ ութամյա և
տասնամյա եղբայրներ։

Քարտեզներով ներկայացնելով ադրբեջանցիների հարձակման ուղղությունները`
Թաթոյանը ցույց է տվել, որ ադրբեջանական զինծառայողները շղթայի մեջ են վերցրել բնակավայրերը։

«Նրանք, ովքեր չեն հասցրել դուրս գալ գյուղերից, կա’մ գերեվարվել
են, կա՛մ սպանվել, հետևաբար կամովի տներից հեռանալու մասին խոսք չկա»,-ասել է նա՝ նշելով
Գետավանի դեպքերը, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել, վիրավորվել ու գերեվարվել։

Թաթոյանի խոսքով՝  բնակչությունը փախչելու համար ունեցել է
կես ժամից մեկ ժամ, և ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ադրբեջանական զորքերը բնակչությանը
պարզապես քշել են մի անկյուն և տարածքից «ելք»-ի մղել։