
Նավթի արդյունահանման նվազումը և գների անկումը հանգեցրել են Ադրբեջանի եկամուտների նվազմանը
Թեև 2012 թվականից ի վեր Ադրբեջանում նավթի արդյունահանման նվազումը հաճախ վերագրվում է բնական գործընթացներին, դա երկրի ռեսուրսներից եկամուտների նվազման միակ գործոնը չէ, գրել են ադրբեջանական ԶԼՄ–ները: Ռեսուրսներից եկամուտների նվազմանը նպաստող գործոններից մեկը տրանսպորտային, գործառնական և կապիտալ ծախսերի աճն է: Այս ծախսերի աճը կապված է ոչ միայն ծրագրի իրականացման ծախսատար լիելու, այլ նաև՝ համաշխարհային գնաճի ցուցանիշների հետ, որոնց վրա ազդել են COVID-19 համաճարակի և հետհամաճարակային գործընթացները։
«2024 թվականը նշանակալի մարտահրավերներ է ներկայացնում Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության համար, որն անփոխարինելի դեր է խաղում Ադրբեջանի անկախ տնտեսության համար եկամուտներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու գործում: Նավթի արդյունահանման նվազումը, գործառնական և տրանսպորտային ծախսերի աճը և համաշխարհային շուկայում գների հարաբերական անկումը նպաստում են նավթի և գազի եկամուտների նվազմանը», – գրել է գործակալությունը:
Հիշեցնենք, որ միջազգային մամուլը բազմից նշել է, որ Եվրամիությունն ավելի քան երբևէ կեղծավոր է գազի ներմուծումը կառավարելու հարցում: Այն մի կողմից ընդհատել է բոլոր կոմերցիոն հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ պայմանավորվել է Ադրբեջանի հետ, որն իր գազի մի մասը վերցնում է Մոսկվայից և այդպիսով փոխանցում եվրոպացիներին։