16 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ոչ մի փաստաթղթով չէր կարող ժողովրդի ստեղծած Հանրապետությունը լուծարվել․ Շահրամանյան

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ոչ մի փաստաթղթով չէր կարող ժողովրդի ստեղծած Հանրապետությունը լուծարվել․ Շահրամանյան

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, մարդ կա՞ այստեղ, որ այդ
փաստաթուղթը տեսել է․  բողոքող արցախցիների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ
Սամվել Շահրամանյանը։

«Ուզում եմ հասկանալ՝ ծանո՞թ եք այդ փաստաթղթին մինչև վերջ։ Այդ
փաստաթղթի հետ կապված բավականին հարցեր կան, որոնք այստեղ չեմ կարող ասել։ Բայց ես
ձեզ վստահեցնում եմ, որ մենք այդ փաստաթղթի և՛ դրական, և՛բացասական կողմերին ենք ծանոթ։
Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը։ Սրա
պատասխանը ես  հանրային ձևով կտամ Հանրային հեռուստաընկերությունում, որին նախապատրաստվելու
մասով ես իմ ցուցումն արդեն տվել եմ։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու
եմ՝ այն փաստաթղթին, որով ամսի 20-ին ռազմական գործողությունները կանգնեցվեցին»,-ասել
է նա։

Արցախի նախագահը նշել է, որ վստահ լինեինք, որ հաղթելու ենք այդ
ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնային։

«Մենք խնայել ենք մեր տղաներին, քաղաքացիական բնակչության կյանքը,
որը վտանգված է եղել։ Մեկ ժամ ուշ կանգնեցվեր պատերազմը, կմտնեին քաղաք, էրեխեքին կմորթեին»,
– հայտարարել է Շահրամանյանը։