
Հայաստանի 4 մեդալները, ԱՄՆ ի հաղթանակը․ ավարտվեց Փարիզի օլիմպիադան
Փարիզում օգոստոսի 11-ին ավարտվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Մրցումային նախավերջին օրը՝ օգոստոսի 10-ին ծանրամարտի գերծանր քաշային կարգում Հասյաստանը նվաճեց վերջին մեդալը․ Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը իսկական կռիվ տվեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի և օլիմպիական ռեկորդակիր Լաշա Տալախաձեին, բայց այնուամենայնիվ երկամարտում զիջեց նրան 3 կգ-ով ու դարձավ օլիմպիական փոխչեմպիոն։ Բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, որը, ի դեպ, պոկում վարժությունում գրավեց առաջին հորիզոնականը, իրենից ետ թողնելով Տալախաձեին և Լալայանին, բայց վերջիններս ավելի ուժեղ էին հրում վարժությունում։
Սպորտային անցուդարձը՝ ռեպորտաժում։