
Ակցիայի մասնակցի մեքենան 2 ամիս է տուգանային հրապարակում է, պնդում են՝ մազի ներկ են գողացել
Իրավական համակարգում շարունակվում են անհասկանալի գործընթացները։ Տավուշը հանուն հայրենիքի շարժման բողոքի ակցիաների ընթացքում տուգանային հրապարակ տարված 2 տասնյակից ավելի մեքենա դեռ չի վերադարձվել տերերին։ Մի քանի վարորդի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործերից մեկը նման է զավեշտի, ասում է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Վարորդներից մեկը մեղադրվում է գեղեցկության սրահից մազի ներկ և վարսահարդարիչ գողանալու համար։ Այդ պատրվակով էլ արդեն 2 ամիս է մեքենան կալանքի տակ է ու չի վերադարձվում նրան։ Մանրամասները՝ տեսանյութում։