05 Փտր
2025
-4.8° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչ պետք է ձեզ ասեմ՝ մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճագատագրի համար․ Սամվել Շահրամանյան

Ինչ պետք է ձեզ ասեմ՝ մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճագատագրի համար․ Սամվել Շահրամանյան

Քիչ առաջ  Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության
շենքի դիմաց և դիմել արցախցիներին։

«Ինչ պետք է ձեզ ասեմ՝ մեծ վտանգներ է պարունակում
և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճագատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք,
ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին
մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,-
նշել է  Շահրամանյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարվել էր։ Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժել են  շենք և հանդիպում պահանջել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։