24 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնացի պատգամավորը Զելենսկիին խորհուրդ է տվել հանձնվել

Ճապոնացի պատգամավորը Զելենսկիին խորհուրդ է տվել հանձնվել

Զելենսկին պետք է հանձնվի սպիտակ դրոշ բարձրացնելով. այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուձուկին։

«Եթե Զելենսկին իսկապես մտածում է իր ժողովրդի մասին, ապա պետք է դադարեցնել, սպիտակ դրոշ պետք է բարձրացվի»,- ասել է նա։

Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը.

«Ավելի ուժեղ է նա, ով մտածում է ժողովրդի մասին, ով համարձակություն ունի բարձրացնելու սպիտակ դրոշը և սկսել բանակցություններ»։

Նախկինում Սուձուկին բազմիցս դատապարտել է Ճապոնիայի ներկայիս կառավարության դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ՝ ասելով, որ Տոկիոն անվերապահորեն է հետևում ԱՄՆ քաղաքականությանն այս հարցում։

Ռազմագերիներ