16 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին

ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին

Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական
ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ-ն․ այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը`
մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական
աշխատանքները։

«Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։
Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը,
որը ստեղծվել է ԼՂ-ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես
մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը,
միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ-որ անձնական բան»,- ընդգծել է դիվանագետը։

Դեսպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ի հայաթափման համար մեղադրեց
ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ-ին։ Բավական
է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը
նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում.
առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։

Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական
հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին
հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման
իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։

«Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի
որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող
տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու
է, իրականացնելու է։ Ես լիովին համոզված եմ, որ ՌԴ-ի կարևորագույն, առանցքային շահերից
մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն,
և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի
համար»,- եզրափակել է Կոպիրկինը։