
Ուկրաինայի հարձակումը չի կարող բեկել ռազմական գործողության ընթացքը. դեսպան
Կուրսկում Ուկրաինայի կողմից գերմանական զենք կիրառելու մասին հայտարարությունները չի կարող բեկել հատուկ ռազմական գործողության ընթացքը, հայտարարել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։
Նրա խոսքով, Գերմանացի որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնցով նրանք աջակցում են ուկրաինական կողմի գրոհը Կուրսկի շրջանի խաղաղ բնակչության վրա, այդ թվում՝ գերմանական զենքի կիրառմամբ, ապշեցնում են են իրենց ցինիզմով:
Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ՌԴ Կուրսկի շրջանի վրա անիմաստ գործողություն է՝ ռազմական տեսանկյունից և չի կարող բեկել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ընթացքը։
«Վերջին օրերի իրադարձություններն ավելի ակնհայտ դարձրին այն փաստը, որ Կիևի ռեժիմի պարագլուխներին արևմտյան զենքը պետք է ոչ թե սեփական տարածքները պաշտպանելու համար, ինչպես իրենք են պնդում, այլ ահաբեկչություն իրականացնելու, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու, անպաշտպան խաղաղ բնակիչներին սպանելու և վախեցնելու համար»,- ասել է դեսպանը։