25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր դասագիրք՝ նոր խնդիրներով․ «Հասարակագիտության» գրքի հեղինակները դատի կտան ԿԳՄՍՆ-ին

Նոր դասագիրք՝ նոր խնդիրներով․ «Հասարակագիտության» գրքի հեղինակները դատի կտան ԿԳՄՍՆ-ին

«Հասարակագիտություն» առարկայի համար նոր դասագիրք գրելու մրցույթին մասնակցած երկու հեղինակները պնդում են՝  ԿԳՄՍ նախարարությունն ապօրինություն է թույլ տվել։ Մրցույթին մասնակցելու համատեղ հայտ են ներկայացրել Սերոբ Խաչատրյանն ու Արսեն Թավադյանը, հաղթել են մրցույթային փուլն ու գրել են դասագիրքը, հետո պարզվել է՝ իզուր էր ամեն ջանք։ Մրցույթում հաղթելուց հետո գնահատող հանձնաժողովը պարզապես լուծարվել է՝ գնահատման սանդղակը սխալ օգտագործելու պատճառաբանությամբ։ Ստեղծվել է կրկնակի փորձաքննություն իրականացնող հանձնաժողով։ Նախարարությունից պարզաբանել են կատարվածը։ Չնայած պարզաբանումներին, Կրթության փորձագետը Ատոմ Մխիթարյանն էլ վստահ է, որ նախարարության այս որոշումը կապված է հենց գրքի բովանդակության հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։