07 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիա մուտք գործելիս անհրաժեշտ կլինի մատնահետք հանձնել

Թուրքիա մուտք գործելիս անհրաժեշտ կլինի մատնահետք հանձնել

Անկարան պատրաստվում է Թուրքիա մուտք գործելիս մատնահետքեր վերցնելու նախագիծ իրականացնել, գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիքայային։

«Ներքին գործերի նախարար Յերլիքայան հայտարարել է, որ Թուրքիա մտնելուց հետո մատնահետքեր կվերցվեն, ինչպես ԱՄՆում և Մեծ Բրիտանիայում»,- գրում է պարբերականը։

Նախարարը նաև նշել է, որ ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ ստացածների, հատկապես սիրիացիների դեպքում, նրանք կչիպավորվեն։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ այդ վկայականները կեղծելն անհնար կլինի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026