Գազայի Սուրբ Պորֆիրիոս հունական հնագույն եկեղեցու վրա իսրայելական
հարվածի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել։
Արքեպիսկոպոս Ալեքսիյը հայտնել էր, որ վանքում ապրում է մոտ 400 մարդ։
«Նրանք հարվածել են աշխատասենյակներին և վանքի մուտքին։ Հրթիռ են
արձակել, և ամբողջ շենքը փլուզվել է։ Մեզ պետք են բուլդոզերներ, որպեսզի տեսնենք, թե
քանի մարդ է թաղված փլատակների տակ»,- ERT-1-ին ասել է արքեպիսկոպոսը:
Տեսանյութն՝ այստեղ։