Սամսոնյանն ու Սաղաթելյանը ևս 3 ամիս չեն կարողանա վարել «Իմնեմնիմի» փոդքասթը
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ևս 3 ամսով չեն կարողանա վարել իրենց հեղինակային “Իմնեմնիմի” հաղորդաշարը, բայց կշարունակեն մնալ ազատության մեջ։ Դատարանի որոշումն է։ Դատավոր երկարաձգեց հաղորդաշարը վարելու արգելքն ու մերժեց հաղորդավարներին կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը։ Սամսոնյանն ու Սաղաթելյանը մեղադրվում են իրենց հեղինակային հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Իմնեմնիմի-ի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը, սակայն, դատական նիստի ընթացքում նշեց՝ բոլոր երկրներում, այդ թվում՝ այս իշխանության սիրելի զարգացած հասարակությունների քաղաքական խոսքում օգտագործվում է ոչ նորմատիվ լեքսիկոն։ Մանրամասները՝ տեսանյութում։