Ֆրանսիայում կործանիչների բախման հետևանքով երկու օդաչու է զոհվել
Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
«Ցավով տեղեկացանք կապիտան Սեբաստիան Մաբիրի և լեյտենանտ Մատիս Լորենսի զոհվելու մասին՝ Rafale-ի վարժական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով: Երկիրը ցավակցում է նրանց ընտանիքներին և Սեն Դիզիեի ավիաբազայից զինակից եղբայրներին», – գրել է Ֆրանսիայի նախագահը:
Oգոստոսի 14-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ինչպես հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները, ինքնաթիռներում եղել է երեք մարդ. օդաչուներից մեկը կատապուլտացվել է, նա վիրավոր է։ Աղետի ենթարկված երկրորդ Rafale կործանիչում գտնվել են հրահանգիչը և մեկ ուսանող, որոնք զոհվել են վթարի ժամանակ: