17 Սեպ
2024
19° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրկուտսկի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկի մարզի Միխայլովկա գյուղի մոտակայքում ռազմական Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել, որից հետո հզոր պայթյուն է տեղի ունեցել․ այս մասին գրում է Mash Telegram ալիքը։

Անձնակազմի բոլոր անդամները տարհանվել են, նրանցից մեկը ոտքի կոտրվածք է ստացել։

Կործանման ընթացքում օդաչուները ինքնաթիռը տարել են բնակելի տարածքներից հեռու։

Իրկուտսկի շրջանի ղեկավարը հայտնել է, որ կործանված Տու-22Մ3 ռմբակոծիչի բոլոր օդաչուները հայտնաբերվել են։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է օդանավի տեխնիկական անսարքությունը։