16 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը բաժանված է հայի ու հակահայի միջև.Գեղամ Մանուկյան

Հայաստանը բաժանված է հայի ու հակահայի միջև.Գեղամ Մանուկյան

Հայկական իրականության մեկօրյա լրահոս, որն
այսօրվա ողբերգության ու իրականության խորապատկերն է. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշել է, որ Հայաստանի ամենահայտնի
բժիշկներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի համար դատախազը պահանջել է 5 տարի
ազատազրկում, Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է, պատերազմում
նահատակ հերոսի քույր Տաթև Վիրաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ մերժվել: Այս մասին 

«Այդ ընթացքում տասնյակներով զինվորականներ, հայրենասեր մարդիկ մնում են կալանքի
տակ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանցից վախենում է հակահայ
իշխանությունը, նրանցից վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար դատական ու
քննչական ատյանների ձեռքով: Հակահայերը վախենում են Հայրենիքի պաշտպաններից:
Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջև: Ելքը մեկն է՝
հակահայի խորտակումը: Բանտերից և դրա պատերից դուրս հայերի համատեղ ուժով ու
պայքարով»,- գրել է Մանուկյանը։