Իսրայելցի վերաբնակիչները հրկիզել են Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող գյուղը․ կա մեկ զոհ
Տասնյակ իսրայելցի վերաբնակիչներ Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող գյուղերից մեկում տներ և մեքենաներ են այրել․ գրում է BBC-ն։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել:
Հինգշաբթի երեկոյան Նաբլուս քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի վրա հարձակման ժամանակ վերաբնակիչները, որոնցից ոմանք եղել են դիմակավորված, քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել։
Գյուղացիներից մեկը սպանվել է, ևս մեկը ծանր վիրավորվել է կրծքավանդակի շրջանում: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ուսումնասիրում է զոհերի մասին զեկույցը:
Իսրայելի քաղաքական ղեկավարությունը դատապարտել է հարձակումը՝ խոստանալով պատժել մեղավորներին։
Իսրայելի մեկ քաղաքացի ձերբակալվել է Ջիթում, հայտնել են երկրի զինված ուժերից։