ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարն առաջարկել է դիտարկել ԲՐԻՔՍ-ի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության հնարավորությունը
ԵԱՏՄ-ի և արտաքին գործընկերների միջև հարաբերությունների զարգացման ամենակարևոր և արդյունավետ մեխանիզմը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերն են, հայտարարել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Անտոն Ալիխանովը՝ ելույթ ունենալով ԲՐԻՔՍ-ի նիստում։
«Դրանք հնարավորություն են տվել զգալիորեն մեծացնել ապրանքաշրջանառությունը Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ համաձայնագրերը մշակման շատ արագ փուլում են»,- նշել է նախարարը։ Ալիխանովը նաև առաջարկել է դիտարկել ԲՐԻՔՍ-ի և ԵԱՏՄ-ի միջև փոխգործակցության հնարավորությունը։
«Միությունը ակտիվորեն զարգանում է, աճում է փոխադարձ առևտրաարդյունաբերական համագործակցությունը», – հայտարարել է նա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովը։ Այն նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։