Իրկուտսկում կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը մահացել է
Իրկուտսկի մարզում նախօրեին կործանված Տու-22Մ3 ռմբակոծիչի օդաչուներից մեկին չի հաջողվել փրկել․ հայտարարել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության ռազմական հրամանատարությունը։
Հիշեցնենք, որ երեկ Իրկուտսկի մարզի Միխայլովկա գյուղի մոտակայքում ռազմական Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռ էր կործանվել, որից հետո հզոր պայթյուն էր տեղի ունեցել․ այս մասին հայտնել էր Mash Telegram ալիքը։