ԵՄ-ն հայտարարել է Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու մասին
ԵՄ-ն կքննարկի իսրայելական կառավարության անդամների դեմ պատժամիջոցների նախագիծը՝ Հորդանան գետի Նաբլուս քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակիչների հարձակումներից հետո, X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք դատապարտում ենք վերաբնակիչների վրա հարձակումները, որոնք ուղղված են պաղեստինցի խաղաղ բնակիչներին ահաբեկելուն»,- գրել է Բորելը:
Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել ագրեսիվ, անընդունելի բռնությունները, որոնք վտանգում են խաղաղության համար գործադրվող ջանքերը։