Սիրիայում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Սիրիայի արևմուտքում՝ Համա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել․ հայտնում է SANA գործակալությունը։
Ցնցումների էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Սալամիա քաղաքի հիվանդանոց է ընդունվել 12 մարդ։ Նրանք թեթև վնասվածքներ են ստացել՝ տները լքելու փորձի ընթացքում։ Եվս հինգ սիրիացի հոգեբանական աջակցության համար է դիմել հիվանդանոց։
Ավելի վաղ Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Սիրիայի Արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 94,8 հազար բնակիչ ունեցող Սալամիա քաղաքից 4 կմ դեպի արևմուտք։