23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիան արգելափակել է 50 մլրդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

Հունգարիան արգելափակել է 50 մլրդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական
աջակցությունը։ Դա տեղի է ունեցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ
բանակցություններ սկսելու մասին համաձայնություն հասնելուց մի քանի ժամ անց․ այս մասին
հաղորդում BBC-ն։

ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ Կիևին օգնության շուրջ բանակցությունները
կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Ի դեպ, Ուկրաինան նաև սպասում է 61 միլիարդ դոլարի լրացուցիչ
ֆինանսական աջակցության ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ կոնգրեսն առայժմ չի հաստատում այդ փաթեթը։

Հունգարիան, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ավելի
վաղ դեմ էր արտահայտվել նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն գագաթնաժողովի
ժամանակ չի արգելափակել Կիևի հետ բանակցություններ սկսելու որոշումը։ BBC-ն հայտնում
է, որ Օրբանը դուրս է եկել դահլիճից, ինչն, ըստ երևույթին, համաձայնեցված է եղել, իսկ
ԵՄ 26 ղեկավարները կատարել են քվեարկությունը։ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ
սկսելու որոշումն անցել է միաձայն։

Հունգարիայի
վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում
Ուկրաինան մեծապես կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից։