Տոկիոյից Ցյուրիխ ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում
Swissair ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Տոկիոյից Ցյուրիխ, հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում․ այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայության Telegram ալիքը։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Boeing 777-300ER ինքնաթիռի վայրէջքի վատճառը ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումն էր։ 50-ամյա տղամարդու մոտ կաթվածի նախանշաններ կար։