21 Սեպ
2024
20.3° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոսանքազրկվել է ամբողջ Լիբանանը

Հոսանքազրկվել է ամբողջ Լիբանանը

Ամբողջ Լիբանանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը. այս մասին հայտարարել է Électricité du Liban էներգետիկ ընկերությունը, որը վերահսկում է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման 90%-ը։

Պետական ​​ընկերությունը նշել է, որ Ազ-Զահրանի էլեկտրակայանների վերջին խումբը, որը սնուցում էր երկիրը, ամբողջովին անսարք է եղել իր պահեստներում վառելիքի պաշարների սպառման պատճառով։ Դա հանգեցրել է նրան, որ Լիբանանի ողջ տարածքը մնա առանց էլեկտրականության։

Ընկերության տվյալներով՝ երկրի բոլոր հիմնական ենթակառուցվածքային օբյեկտներն այժմ հոսանքազրկված են, ներառյալ միջազգային օդանավակայանը և ծովային նավահանգիստը: Électricité du Liban-ը խոստացել է վերագործարկել էլեկտրակայանները՝ համաձայն ստացվող վառելիքի քանակի և սպառողներին վերականգնել էլեկտրաէներգիան։