14 Հուն
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԽՄԿ թիմերն Արցախում մնացած հատուկենտ մարդկանց օգնություն են ցուցաբերում (տեսանյութ)

ԿԽՄԿ թիմերն Արցախում մնացած հատուկենտ մարդկանց օգնություն են ցուցաբերում (տեսանյութ)

ԿԽՄԿ թիմերն այցելում են Արցախի համայնքներ՝ արցախցիների բռնի տեղահանությունից
հետո տարածքում մնացած հատուկենտ մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով։

«Քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ ընտրությամբ, կա՛մ
այն ​​պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք բժշկական օգնություն
կամ սնունդ ու ջուր են խնդրում: Մյուսները՝ օգնություն սիրելիների հետ կապ հաստատելու
կամ դուրս գալու համար տրանսպորտ ապահովելու հարցում»,-տեղեկացնում են ԿԽՄԿ-ից։

Քաղաքի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում
են իրենց տներում, զուգահեռ անընդհատ նոր մարդիկ են հայտնաբերվում:

«ԿԽՄԿ-ի թիմին մոտեցավ մի տղամարդ, որն ապրում է իր 92-ամյա հոր
հետ՝ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չէր, որ այդքան մարդ լքել է շրջանը,
քանի որ մի քանի շաբաթ շարունակվող հոսանքազրկման պայմաններում հեռուստացույց կամ ռադիո
չի ունեցել»,-հայտնել են միջազգային կազմակերպությունից:

«Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի
որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկար, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ
է կատարվում այս պահին»,-ասել է նա:

Տեսանյութն՝՝ այստեղ