21 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոնղոլիայում հայտնաբերվել է դեղին մետաքսե թիկնոցով բարձր ազնվական խավին պատկանող անձի գերեզման

Մոնղոլիայում հայտնաբերվել է դեղին մետաքսե թիկնոցով բարձր ազնվական խավին պատկանող անձի գերեզման

Մոնղոլիայում հայտնաբերվել է նախամոնղոլական դարաշրջանի դեղին մետաքսե թիկնոցով բարձր ազնվական խավին պատկանող անձի գերեզման․ հայտնում է Arkeonews-ը։
Խիտան Լիաո կայսրությունը կառավարել է ներկայիս Մոնղոլիայի տարածքի մեծ մասը մ.թ. 10-12-րդ դարերում: Այն փլուզվել է Չինգիզ Խանի նվաճումների մեկնարկից մոտ հարյուր տարի առաջ։ Մոնղոլական Դորնոդ գավառում (aimag) պեղումների ժամանակ դամբարան է հայտնաբերվել խիտանական ժամանակաշրջանի ամրոցում։

Բերդը գտնվում է Մոնղոլիայի հյուսիսարևելյան սահմանին։ Այն ժամանակին եղել է Խիտանական կայսրության ամրոց և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։

Փայտե դագաղի ներսում հայտնաբերվել է կնոջ կմախք՝ 40-ից 60 տարեկան, մետաքսե դեղին թիկնոցով։ Նա պատկանում էր վերնախավին, ինչի մասին վկայում են դամբարանում հայտնաբերված ոսկե ականջօղերը, արծաթյա թասը, բրոնզե անոթը, ոսկե ապարանջանը, մարջանը և ապակե ուլունքները։ Մետաքսը, հավանաբար պատրաստվել է Հարավային Չինաստանում:

Դամբարանը կառուցվել է բերդի լքվելուց հետո՝ 1158-1214 թվականներին։ Այն փաստը, որ արիստոկրատը թաղվել է լքված սահմանային վայրում, ենթադրում է, որ հին Խիտան ամրությունները ոչ միայն ռազմական հենակետեր էին, այլև մշակութային և խորհրդանշական նշանակության վայրեր, որոնք պահպանվել են նույնիսկ կայսրության անկումից հետո: