Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել
է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հանդիպումը
տեւել է մեկ ժամից մի փոքր ավելի։
Լավրովը Հյուսիսային Կորեա է մեկնել երեկ։ Մեկ ամիս առաջ նա Կիմ
Չեն Ընի հետ հանդիպել էր Ռուսաստանում։ ԿԺԴՀ առաջնորդն այդ ժամանակ պաշտոնական այցով
ՌԴ-ում էր։